Ուկրաինայի ՌԾՈՒ-ն թուրքական անօդաչուներ կգնի

12:18 • 27.01.21

Այս տարի ուկրաինական նավատորմը թուրքական Baykar ընկերությունից ձեռք կբերի առաջադեմ գործառույթներով անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են գործել ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում:

Այս մասին ասել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսեյ Նեյժպապան Օդեսայում թուրքական Baykar Khaluk Bayraktar պաշտպանական ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպումից հետո, գրում է aa.com.tr կայքը:

Թուրքական կողմը Ուկրաինային կտրամադրի նորագույն տեխնոլոգիաներ և իր փորձը կկիսի ուկրաինացի գործընկերների հետ:

Հունվարի 4-ին  Նեյժպապան հայտարարել էր, որ Ուկրաինան այս տարի ակնկալում է անօդաչու թռչող սարքեր և ռազմանավեր գնել Թուրքիայից: