Բրազիլիայում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտեցել է 9 միլիոնին. RT
Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 63 520 և հասել 8 996 876-ի: Այս մասին, RT-ի փոխանցմամբ, հաղորդվում է Բրազիլիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
Բրազիլիայում մահացությունների ընդհանուր թիվը վերջին 24 ժամում ավելացել է 1283-ով և հասել 220 161-ի:
Ավելի վաղ Ռուսաստանի Ուղղակի ներդրումների ֆոնդը և União Quimica դեղագործական ընկերությունը պայմանավորվել էին Բրազիլիային մատակարարել ռուսական Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի 10 միլիոն չափաբաժին:










