Բայդենը հանդես կգա «Բուխարեստյան իննյակի» առցանց գագաթնաժողովում
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 10-ին կմասնակցի «Բուխարեստյան իննյակի» (Լեհաստան, Ռումինիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Սլովակիա, Հունգարիա, Բուլղարիա և Չեխիա) վիրտուալ գագաթնաժողովին, որի ընթացքում կհայտարարի Բալթիկ և Սեւ ծովերի տարածաշրջաններում դաշնակիցների հետ ավելի սերտ համագործակցության՝ Վաշինգտոնի ձգտման մասին: Այդ մասին ասված Է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի՝ մայիսի 9-ի երեկոյան տարածված գրաֆիկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի նախագահը հանդես կգա ՆԱՏՕ-ի արևելյան թևի դաշնակից երկրների առջև «Բուխարեստյան իննյակի» վիրտուալ գագաթնաժողովում: Հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցության նախաշեմին նախագահը կհայտարարի Կենտրոնական Եվրոպայի, ինչպես նաև Բալթիկ և Սեւ ծովերի շրջանում դաշնակիցների հետ գլոբալ մարտահրավերների ամբողջ սպեկտրով ավելի սերտ համագործակցության ձգտման մասին»,- նշված Է տեքստում:










