Զելենսկին չի բացառել Արսեն Ավակովի` պաշտոնից ազատումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր նախագահության 2-րդ տարվա կապակցության կայացած ելույթի ընթացքում, նշել է, որ թույլատրել է աշխատանքից ազատել Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, եթե պարզվի, որ լրագրող Պավել Շերեմետի սպանության գոչծով անցնող անձանց անօրինական կերպով հետապնդվում են, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Եթե նրանց անօրինական կերպով դատապարտեն, ապա լուրջ կխոսեմ նախարարի հետ: Կարո՞ղ է ներքին գործերի նախարարը նման իրավիճակում շարունակել մնալ։ Ո՛չ», - ասել է Զելնսկին և հավելել, որ ձերբակալվածների մեղավորությունն ապացուցող 100 տոկոսանոց ապացույց չկա։ Նա նշել է, որ, փորձելով տեղեկացված լինել գործի ընթացքից, նա կապի մեջ է լրագրողի սպանության համար կասկածվողի`Յանա Դուգարի հետ։
«Ես մանրամասն գիտեմ, թե ինչ է կատարվել։ Ես նամակագրության մեջ եմ Յանա Դուգարի հետ», - եզրափակել է Զելինսկին։
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ լրագրողը սպանվել է 2016 թվականի հուլիսի 20-ին՝ Կիևում մեքենայի պայթյունի հետևանքով։ 2019 թվականի դեկտեմբերին իրավապահ մարմինները հայտարարել են 3 կասկածյալների ձերբակալության մասին, որոնք այս պահին գտնվում են տնային կալանքի տակ։










