«Թուրքիան չի սահմանափակվում 780 000 քառակուսի կիլոմետրով, մեզ համար Թուրքիան ամենուր է». Էրդողան

17:15 • 20.05.21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցօր նոր սադրիչ հայտարարությամբ է հանդես եկել՝ խոսելով Հյուսիսային Կիպրոսում անօդաչու թռչող սարքերի բազայի մասին, հայտնում է Greek City Times թերթը։

«Տարածաշրջանում ցանկացած հարձակման դեպքում մենք պետք է ուժեղ լինենք», - ասել է Էրդողանը՝ նշելով, որ հուլիսի 20-ին Հյուսիսային Կիպրոսից համաշխարհային հայտարարությամբ հանդես կգա։

«Թուրքիան չի սահմանափակվում 780 հազար քառակուսի կիլոմետրով, մեզ համար Թուրքիան ամենուր է», - շեշել է նա ու հավելել, որ այդ պատճառով են իրենք քայլեր ձեռնարկում Պաղեստինում, Կիպրոսում, Արևելյան Միջերկրականում և Իրաքում: Նա նշել է, որ Թուրքիան 5 հորատման սարք ունի և ոչ ոքի կարիքը չունի: Նա  հույս է հայտնել, որ շատ շուտով Անկարան լավ լուրեր կհայտնի նավթի և գազի պաշարների վերաբերյալ, ինչից հետո մարդիկ կփոխեն Թուրքիայի մասին իրենց տեսակետը։

«Այս առումով մարդիկ հիմա նախանձում են մեզ և ճիշտ են անում: Թողեք թող նախանձեն», - ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան 1974 թվականին ներծուժել է Կիպրոսի հյուսիսային շրջաններ և հռչակել «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ստեղծումը։ Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է թիվ 550 բանաձևը՝ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»-ը ճանաչելով անօրինական։ Թուրքիան, սակայն, չի ընդունում հարցի որևէ լուծում՝ բացառությամբ երկու պետության լուծման տարբերակը։