Արսեն Զախարյանը՝ Դինամոյի՝ մայիս ամսվա լավագույն խաղացող

21:29 • 20.05.21

Կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է «Դինամոյի» մայիս ամսվա լավագույն խաղացող։ Այս մասին հաղորդում է մոսկովյան ակումբի թվիթերյան էջը։

Զախարյանն այս մրցանակին արժանանում է 3 ամսվա մեջ 2-րդ անգամ։ Արսենը ամենաերիտասարդ խաղացողն է, որն այս մրցաշրջանում ՌՊԼ-ի մեկնարկում դաշտ է դուրս եկել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի հավաքականը հայտարարել էր ընդլայնված կազմը Եվրոպայի առաջնության նախապատրաստության համար, որը տեղի կունենա այս ամառ․ հրավեր էր ստացել նաև Արսեն Զախարյանը։