Հրաբուխներն «առավել ակտիվ» են դարձել. Իսլանդիայի վարչապետի հետ հանդիպմանը Լավրովը կատակել է Բլինկենի այցի մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի Իսլանդիայի վարչապետ Քեթրին Յակոբսդոտիրի հետ հանդիպմանը հեգնանքով նշել է, որ հրաբուխներն Իսլանդիայում առավել ակտիվ են դարձել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ողջույնի ժամանակ իսլանդացի վարչապետը հետաքրքրվել է, թե երբ է Լավրովը ժամանել. «Երեկ եք ժամանել Ռեյկյավիկ, այնպես չէ՞»:
«Երեկ: Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն էր»,- պատասխանել է նախարարը:
Ռուս գործիչը շեշտել է նաև, որ Ռեյկյավիկ այցելում է արդեն երրորդ անգամ: «Ես այստեղ եմ եղել 2004 և 2010 թվականներին»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ հրաբուխներն այս ընթացքում «առավել ակտիվ» են դարձել:










