Իլոն Մասկը ՌԴ-ում Պեսկովի և Լավրովի հետ հանդես կգնա միևնույն համաժողովում

14:57 • 20.05.21

Միլիարդատեր Իլոն Մասկը ելույթ կունենա «Նոր Գիտելիք» համաժողովում, որը տեղի կունենա մայիսի 20-ից մինչև 22-ը: Այս մասին մայիսի 20-ին հայտնել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն` միջոցառման բացմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«(Մարաթոնի) այս երեք օրերին մեր առջև հանդես կգան Սերգեյ Լավրովը, Դմիտրի Պեսկովը, Գերման Գրեֆը, Սերգեյ Սոբյանինը, Apple-ի հիմնադիր Սթիվ Վոզնյակը, Օլեգ Տինկովը, Միխայիլ Կովալչուկը, Վալերի Գերգիևը, Իլոն Մասկը: Սրանք համաշխարհային անուններ են»,- ասել է Կիրիենկոն:

Նա ընդգծել է, որ մարաթոնի մանակիցների առջև հանդես կգան իրենց ոլորտներում լավագույն մասնագետները, լավագույն կառավարիչները:

«Նրանք անհավանականորեն զբաղված մարդիկ են, որոնք ժամանակ են գտել, որպեսզի գան մեզ մոտ իրենց գիտելիքները կիսելու համար»,- հավելել է Կիրիենկոն:

«Նոր Գիտելիք» մարաթոնը տեղի կունենա Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Վլադիվոստոկում, Նովոսիբիսկում, Կալինինգրադում: Յուրաքանչյուր քաղաք կներկայացնի լուսավորչական գործունեության ուղղություններից մեկը. պատմություն և մշակույթ, սպորտ, գիտություն և տեխնոլոգիաներ, ինդուստրիա և արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Միջոցառման ծրագրում պլանավորված են ավելի քան 100 բանավեճեր, դասախոսություններ, հարցազրույցներ, բաց դասեր և վարպետության դասեր:

Իլոն Մասկը ՌԴ-ում Պեսկովի և Լավրովի հետ հանդես կգնա միևնույն համաժողովում