«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումներին հղի կանայք են մասնակցել

20:42 • 20.05.21

Ռուսաստանում «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին 21 հղի կին է մասնակցել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Գամալեայի անվան ռուսական կենտրոնի մամուլի ծառայությանը, լուրջ կողմնակի ռեակցիաներ պատվաստումից հետո չեն արձանագրվել:

«Ներկա պահին պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասնակիցների թվում 21 հղի կին է գրանցվել՝ երեք-ութ ասմական ժամկետում: Լուրջ անցանկալի երևույթներ չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ օրեր առաջ հաղորդվել էր Ռուսաստանում նոր՝ չորրորդ հակակորանավիրուսային պատվաստանյութ ստեղծելու ընթացքի մասին:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումներին հղի կանայք են մասնակցել