Լավ, բա մեկիդ մտքով չանցա՞վ՝ ինչու՞ մինչև ձեզ սահմանագծին նման երևույթներ չկային, ինչու՞ են բոլոր անհավանական խնդիրները ձեր իշխանության օրոք պատահում. Տիգրան Աբրահամյան

00:42 • 21.05.21

Լավ, բա մեկիդ մտքով չանցա՞վ՝ ինչու՞ մինչև ձեզ սահմանագծին նման երևույթներ չկային, ինչու՞ են բոլոր անհավանական խնդիրները ձեր իշխանության օրոք պատահում, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Թե բա՝ սահմանի ողջ երկայնքով հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուք է եղել։

Լավ, բա մեկիդ մտքով չանցա՞վ, թե ինչի՞ մինչև ձեզ, սահմանագծին նման երևույթներ չկային։ Ինչի՞ է բոլոր անհավանական «չեպեները» ձեր հետ լինում, ձեր իշխանության օրոք։

Կամ ասում է՝ ճիշտ չեն զեկուցել թեման, դրա համար հակասական պաշտոնական հայտարարություններ է հնչել։

Հազար հատ ծառայություն կա, որ նման միջադեպերի պարագայում ըստ ենթակայության պետք է զեկուցի, իսկ սրանք ինչ իրենց պետք չի՝ տեղյակ չեն։

Այսքան խոսեցին, մանիպուլացրեցին, բայց իրենց «հիմնավորումներով» ավելի ամրապնդեցին այն որակումները, ինչը հնչում է իրենց, իրենց համակարգերի և չեղած ինստիտուտների մասին»,- գրել է Աբրահամյանը։