WhatsApp-ը պատրաստվում է նոր գործառույթ ներկայացնել, որը կհեշտացնի նամակագրության պահպանումն ու փոխանցումը
WhatsApp հաղորդագրությունների փոխանակման ծառայությունը նոր գործառույթ է նախապատրաստում, որի շնորհիվ օգտատերերի նամակագրության պահպանումն ու փոխանցումն առավել հարմարավետ կդառնա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այժմ զրույցների փոխանցումն ու պահպանումն ուղեկցվում է մի շարք խիստ կանոններով: Մասնավորապես, նամակագրությունը և մեդիա ֆայլերը պահպանելու կամ փոխանցելու համար անհրաժեշտ է ունենալ նույն օպերացիոն համակարգում գրանցված (iOS կամ Android) հեռախոսահամար և սարք: Այդ պատճառով շատ օգտատերեր շատ հաճախ կորցնում են նախկին նամակագրությունը:
Նոր գործառույթը, որը փորձարկվում է WhatsApp-ում, կապահովի ոչ միայն հաղորդագրությունների լիարժեք տեղափոխում մեկ այլ օպերացիոն համակարգ, այլև դրանով նույնիսկ հնարավորություն կտրվի այդ տվյալները տեղափոխել այլ հեռախոսահամարով գրանցված սարքի կամ օպերացիոն համակարգի վրա: Անձնական տվյալները պաշտպանելու համար նոր գործառույթը կաշխատի միայն այն դեպքում, երբ նոր հեռախոսը միացված լինի սեփականատիրոջ հաշվին:
Նշվում է՝ նոր հնարավորությունը ներկայացված կլինի WhatsApp-ի նոր թարմացման մեջ: Ըստ լրատվամիջոցի՝ այն հասանելի կլինի թե՛ IOS, թե՛ Android օպերացիոն համակարգերի համար:










