Հրապարակվել է նոր BMW էլեկտրական սեդանի առավել հզոր տարբերակի առաջին լուսանկարը

10:55 • 24.05.21

Համացանցում հայտնվել է գերմանական հեղինակավոր BMW մեքենաշինական ընկերության կողմից այս տարվա մարտին գաղտնազերծված  i4 էլեկտրական սեդանի առավել հզոր տարբերակի` i4 M50-ի առաջին լուսանկարը: Հրապարակումից կարճ ժամանակ անց լուսանկարը հեռացվել է: 

Այս մասին գրում է  motor.ru-ն` մանրամասնելով, որ մոդելի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է հունիսի մեկին:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` i4 М50-ի շարժիչի հզորությունը կկազմի 500 ձիաուժ, իսկ 0-100 կմ/ժ արագություն այն կզարգացնի 4 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը կսահմանափակվի 200 կմ/ժ-ով:

Մարտկոցի մեկ ամբողջական լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել մոտ 590 կմ:


 
 


Հրապարակվել է նոր BMW էլեկտրական սեդանի առավել հզոր տարբերակի առաջին լուսանկարը