60 արբանյակ. SpaceX-ը տիեզերք է արձակել Starlink-ի հերթական խմբաքանակը (տեսանյութ)

09:57 • 27.05.21

Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 ծանր հրթիռակիրը Կանավերալ հրվանդանում գտնվող արձակման կայանից տիեզերք է արձակել Starlink արբանյակների հերթական խմբաքանակը, հայտնում է korrespondent.net-ը` մանրամասնելով, որ սա 2019թ. մայիսից ի վեր Starlink ինտերնետ-արբանյակների 29-րդ արձակումն է:

Falcon 9 ծանր հրթիռակիրը ցածր մերձերկրային ուղեծիր է հանել Starlink համակարգի 60 արբանյակ: Արձակումից 1 ժամ 4 րոպե անց բոլոր արբանյակները եղել են ուղեծրում: Դրանից մոտ 9 րոպե անց Falcon 9-ի բազմակի օգտագործման առաջին աստիճանը կառավարվող ուղղահայաց վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող լողացող հարթակին:

Առայսօր SpaceX-ը տիեզերք է արձակել 1735 արբանյակ, մինչդեռ ինտերնետ-արբանյակների լիարժեք ցանց ստեղծելու համար դրանց թիվը պետք է հասցվի 30 000-ի, ինչի պարագայում Երկրի բնակիչները մոլորակի ցանկացած կետում ապահովված կլինեն լայնաշետ ինտերնետ հասանելիությամբ: Ընդհանուր ծրագիրը գնահատվում է  10 մլրդ դոլար:

 

 

 

 

 

60 արբանյակ. SpaceX-ը տիեզերք է արձակել Starlink-ի հերթական խմբաքանակը (տեսանյութ)