Թաիլանդում գիտնականներն ուսումնասիրում են քաղցկեղի և կորոնավիրուսի բուժման համար վարանների արյունն օգտագործելու հնարավորությունը
Թաիլանդի առաջատար համալսարաններից մեկի հետազոտական թիմն ուսումնասիրում է վարանների արյունը՝ պարզելու համար, թե արդյոք այն կարող է բուժել կորոնավիրուսը կամ քաղցկեղը, հաղորդում է Mirror-ը։
Հետազոտական խմբի ղեկավար Ջիթկամոլ Թանասակի խոսքով՝ վարաններն ունեն ուժեղ իմունային համակարգ և այժմ գիտնականները լծվել են այդ կենդանիների արյան միջոցով մի շարք հիվանդությունների հնարավոր բուժման տեսության բացահայտմանը։
Խումբը, որը մողեսների ենթախմբի արյան նմուշներ հավաքելու համար ստացել է կառավարության թույլտվությունը, մասնավորապես կուսումնասիրի իմունային պաշտպանության հարցում սպիտակուցների դերը։
Գիտնականները նախատեսում են վարանների արյան նախնական ուսումնասիրությունն ավարտին հասցնել 2021-ի վերջին, ինչից հետո պարզ կլինի՝ արդյոք այն կարելի է օգտագործել քաղցկեղի, թռչնագրիպի և կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։










