«Լրտեսո՞ւմ են». Tesla-ն ակտիվացրել է իր նոր համակարգը, որի նպատակն է մշտադիտարկել և հայտնաբերել անուշադիր վարորդներին (լուսանկարներ)

17:49 • 29.05.21

Tesla էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունն ակտիվացրել է իր նոր համակարգը, որի նպատակն է մշտադիտարկել վարորդներին: Tesla-ի սեփականատերերը, որոնք վերջերս ձեռք են բերել մեքենայի Model Y տարբերակը, պատմել են նոր գործառույթի մասին, գրում է Daily Mail-ը:

Մասնավորապես, մեքենայի սեփականատեր Քևին Սմիթը հայտնել է, որ իր Tesla-ն հագեցած է Pure Vision ինքնակառավարման համակարգով: Սա նշանակում է, որ որոշ գործառույթներ, ինչպիսիք են «խելացի զանգ»-ը և երթևեկելի գոտուց հեռանալու մասին նախազգուշացումը, ժամանակավորապես անջատված են, իսկ ինքնակառավարման միացման դեպքում մեքենան ինքնաբերաբար սահմանափակվում է 75 կմ/ժ արագությամբ: 

Միևնույն ժամանակ, վերջերս ստեղծված Y մոդելը ներառում է տեսախցիկների հիմքի վրա ստեղծված վարորդների մշտադիտարկման համակարգ: Մասնավորապես, մեքենայի հայելիներից մեկի վերին հատվածում տեղադրված տեսախցիկն այսուհետ կարող է հասկանալ, թե երբ է վարորդն անուշադիր: 

Ընկերության փոխանցմամբ՝ մարդկանց մտահոգություններն այն մասին, որ այս նորարարության շնորհիվ ավտոարտադրողը կարող է լրտեսել վարորդներին, անհիմն են, քանի որ համակարգը չի կարող ստացված տեղեկատվությունը պահպանել կամ փոխանցել որևէ մեկին:

Լրատվամիջոցը նշում է նաև, որ չնայած մի շարք դժգոհություններին, նոր գործառույթի մասին սկսել են լավատեսական կարծիքներ արտահայտել ոլորտի քննադատները: Շատերը կիսում են այն կարծիքը, որ նոր հնարավորությունը կարող է կյանքեր փրկել: 

Tesla activates its camera-based driver monitoring systemThe Autopilot display is pictured in a promotional photo for the 2021 Tesla Model YA promotional photo shows the inside of a Tesla Model Y, which has a driver-facing camera installed above the rearview mirrorHe posted numerous photos of his Tesla Model 3 to social mediaHe posted numerous photos and videos to social media that showed his hands off the wheel in 2020

«Լրտեսո՞ւմ են». Tesla-ն ակտիվացրել է իր նոր համակարգը, որի նպատակն է մշտադիտարկել և հայտնաբերել անուշադիր վարորդներին (լուսանկարներ)