Aurus ներկայացուցչական դասի մեքենաների շարքում նոր մոդել է հայտնվել՝ «Լաֆետ» դիամեքենան

23:56 • 30.05.21

Ռուսական ներկայացուցչական դասի Aurus ավտոմեքենաների շարքում նոր մոդել կհայտնվի. սեդանին, Senat լիմուզինին, Arsenal մինիվենին և Komendant ամենագնացին կմիանա «Լաֆետ» դիամեքենան:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, ընկերությունը պատրաստել է երկծավալ տարբերակը VIP անձանց հուղարկավորության համար: Քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ Aurus-ի առաջին դիակառքը ստեղծվել է նախասերիական սեդանի հիման վրա, իսկ երկծավալ տարբերակի գոյությունը փաստում է գրանցման վկայագիրը:

Ենթադրվում է, որ դիամեքենայի մասշտաբային տարբերակը կառուցվել է Senat լիմուզինի հիման վրա:

 

Aurus ներկայացուցչական դասի մեքենաների շարքում նոր մոդել է հայտնվել՝ «Լաֆետ» դիամեքենան