Չինաստանը բեռնատար տիեզերանավ է արձակել ուղեծիր

23:29 • 30.05.21

Չինաստանում արձակել են Tianzhou-2 բեռնատար տիեզերանավը, որը ուղեծրային կայան է հասցրել ջրից, մթերքից և վառելիքից բաղկացած ուղեբեռը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, նախատեսված ուղեբեռն անհրաժեշտ է կայանի ապագա անձնակազմի կենսագործունեության համար:

Tianzhou-2 տիեզերասարքի արձակումն իրականացվել է Հայնան կղզում տեղակայված Wenchang համալիրի տարածքից՝ Long March-7 հրթիռակրի միջոցով: Նշվում է, որ նախատեսված ժամին բեռնատար տիեզերանավը միացել է Tiangong ուղեծրային կայանին:

Չինաստանը բեռնատար տիեզերանավ է արձակել ուղեծիր