Curiosity մարսագնացը ցույց է տվել` ինչպիսին են ամպերը Կարմիր մոլորակի երկնքում (լուսանկարներ)

16:46 • 31.05.21

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) Curiosity մարսագնացը շարունակում է իր ճանապարհորդությունը Կարմիր մոլորակի մակերևույթով և հերթական լուսանկարներն է ուղարկել այնտեղից։

Ի տարբերություն Երկիր մոլորակի՝ Մարսը բարակ օդային շերտ ունի, ուստի մթնոլորտում ամպերի ձևավորումը բավականին հազվադեպ երևույթ է: Սովորաբար հասարակածում դա տեղի է ունենում տարվա ցուրտ եղանակին։

Կարմիր մոլորակի վրա ամպերի առաջին շերտը գտնվում է 60 կմ բարձրության վրա և բաղկացած է սառույցից: Իսկ դրանից ներքև՝ լեռների մակարդակում, ինչպես ենթադրում են գիտնականները, շերտը սառեցված ածխաթթու գազից է։

Նշվում է, որ նոր սևուսպիտակ լուսանկարները ոչ միայն աչքի ենք ընկնում յուրօրինակ գեղեցկությամբ, այլև ՆԱՍԱ-ի թիմին թույլ կտան Մարսի մասին նոր բացահայտումներ անել։

Curiosity մարսագնացը ցույց է տվել` ինչպիսին են ամպերը Կարմիր մոլորակի երկնքում (լուսանկարներ)