Հայտնի է Rolls-Royce-ի առաջին էլեկտրամեքենայի անվանումը

10:25 • 31.05.21

Շքեղ դասի մեքենաներ արտադրող Rolls-Royce ընկերության ղեկավար Տորստեն Մյուլլեր-Օտվոսը հաստատել է ապրանքանիշի առաջին էլեկտրամեքենայի անվանումը. նորույթը կստանա Silent Shadow անվանումը:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, ընկերությունից նշում են, որ առանց ներքին այրման շարժիչի մոդելի հաշվին շարքի ընդլայնումը տեղի կունենա մինչև տասնամյակի վերջ, սակայն այլ տեղեկություններ բրիտանական ապրանքանիշի նորագույն մեքենայի մասին չեն հաղորդվում:

Ընկերության ներկայացուցչի խոսքով` և' տեխնիկական բնութագրիչները, և' սերիական արտադրության մեկնարկի ամսաթիվը գաղտնիք են: Սակայն վերջինս վստահեցրել է, որ Silent Shadow-ն «բոլորովին նոր Rolls-Royce» է լինելու: Rolls-Royce-ի ղեկավարությունը կարծում է, որ անցումն էլեկտրական ուժային համակարգին ավելի ձեռնտու կլինի ինժեներներին, քանի որ էլեկտրական շարժիչներն անաղմուկ են և առանձնանում են հզորությամբ:

Հայտնի է Rolls-Royce-ի առաջին էլեկտրամեքենայի անվանումը