Գիտնականները նոր տեսակի` «շոկոլադե» գորտ են հայտնաբերել
Ավստրալացի գիտնականների թիմը Նոր Գվինեայի արևադարձային անտառներում գորտի հետաքրքիր ցեղատեսակ է հայտնաբերել: CNN-ի հաղորդմամբ` խոսքը ծառի գորտի նոր տեսակի մասին է, որն ստացել է «շոկոլադե գորտ» անվանումը:
Ծառի գորտերը հայտնի են իրենց կանաչ մաշկով, սակայն նոր հայտնաբերված առանձնյակի մաշկը շագանակագույն է, ինչի պատճառով էլ հետազոտողներն այն անվանել են «շոկոլադե գորտ»: Նշվում է, որ այս ցեղատեսակին (Litoria) ամենամոտ գտնվող առանձնյակը ավստրալական ծառի կանաչ գորտն է: Երկու տեսակի ներկայացուցիչներն էլ միանման տեսք ունեն՝ բացառությամբ գույնի:
Ավստրալիան և Նոր Գվինեան ժամանակին մեծամասամբ ցամաքային տարածք են ունեցել, սակայն ներկայում Նոր Գվիենան մեծամասամբ ծածկված է արևադարձային անտառներով, իսկ Ավստրալիան` սավաննայով:










