Շուրջ 1,8 միլիարդ դոլար. Հրվ. Կորեան առաջին անգամ ցուցադրել է սեփական արտադրության հրթիռակիրը (լուսանկարներ)

12:29 • 01.06.21

Հարավային Կորեայում ներկայացվել է սեփական արտադրության առաջին տիեզերական հրթիռի մոդելը, որի վրա աշխատանքները սկսվել էին 2010 թվականից: Այս մասին գրում է Yonhap լրատվական գործակալությունը՝ նշելով՝ այժմ ընթանում են հրթիռի մեկնարկի վերջնական փորձարկման աշխատանքները, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին:

Նշվում է՝ Nuri անվանումով առաջին հրթիռակրի ստեղծման համար հատկացվել է շուրջ 1,8 միլիարդ դոլար:

Գրեթե պատրաստ մոդելը գտնվում է Կոհինի Նարո տիեզերական կենտրոնում: Այն 1 ամիս շարունակ տարբեր փորձարկումների կենթարկվի:

200 տոննա քաշով հրթիռը կկարողանա տեղափոխել 1,5-տոննա կշռող արբանյակ:

A model of South Korea's homegrown space rocket Nuri is connected to a launch pad at the Naro Space Center in Goheung, 473 kilometers south of Seoul, on June 1, 2021, in this photo provided by the Korea Aerospace Research Institute. (PHOTO NOT FOR SALE) (Yonhap)A model of South Korea's homegrown space rocket Nuri is seen at the Naro Space Center in Goheung, 473 kilometers south of Seoul, on June 1, 2021, in this photo provided by the Korea Aerospace Research Institute. (PHOTO NOT FOR SALE) (Yonhap)A model of South Korea's homegrown space rocket Nuri is being transported to a launch pad at the Naro Space Center in Goheung, 473 kilometers south of Seoul, on June 1, 2021, in this photo provided by the Korea Aerospace Research Institute. (PHOTO NOT FOR SALE) (Yonhap)

Շուրջ 1,8 միլիարդ դոլար. Հրվ. Կորեան առաջին անգամ ցուցադրել է սեփական արտադրության հրթիռակիրը (լուսանկարներ)