«Արհեստական արև». չինական միջուկային ռեակտորը 100 վայրկյան աշխատել է Ցելսիուսի սանդղակով` 120 մլն աստիճան ջերմաստիճանի ներքո

17:26 • 02.06.21

Չինաստանի «արհեստական արև» ջերմամիջուկային ռեակտորը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել` 100 վայրկյան աշխատելով  Ցելսիուսի սանդղակով` 120 մլն աստիճան ջերմաստիճանի ներքո:

Ինչպես փոխանցում է Daily Mail-ը` հղում անելով երկրի պետական լրատվամիջոցին, ռեակտորը շատ կարճ ժամանակով 160 մլն աստիճան ջերմաստիճան է զարգացրել, ինչն Արևի բնական էներգիայից 10 անգամ ավելին է:

Չինացի գիտնականները հույս են հայտնել, որ փորձարարական ռեակտորը հզոր «կանաչ էներգիա» կապահովի Պեկինի «անսահմանափակ մաքուր էներգիա» արշավի իրագործման համար:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր դեկտեմբերին, երբ սարքը 100 վայրկյան շարունակ աշխատել էր 100 մլն աստիճան ջերմաստիճանի ներքո: 

Հաջորդ նպատակը կարող է դառնալ կայուն ջերմաստիճանով մեկ շաբաթյա տևողությամբ աշխատանքը:

«Արհեստական արև». չինական միջուկային ռեակտորը 100 վայրկյան աշխատել է Ցելսիուսի սանդղակով` 120 մլն աստիճան ջերմաստիճանի ներքո