BMW նորագույն մեքենաները կհամալրվեն կողային հայելիներին փոխարինող պրոյեկտորներով

23:56 • 03.06.21

Գերմանական BMW ընկերությունն այընտրանքային տեխնոլոգիա է արտոնագրել, որը հետագայում կարող է փոխարինել կողային ավանդական հայելիները, ինչպես նաև տեսախցիկներ, որոնք կիրառվում են մի շարք ժամանակակից էլեկտրամեքենաներում:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, նորարարական նախագծերի օգնությամբ հնարավոր կլինի տեղեկություն ստանալ ճանապարհներին տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք կպատկերվեն ավտոմեքենայի կողային ապակիներին:

Նորարության կիրառման ևս առավելություն կդառնա նոր «հայելիներում» հավելյալ իրականության տեխնոլոգիայի կիրառությունը: Նման համակարգն այժմ կիրառվում է դիմապակիներին տեղեկության պատկերման համար:

BMW նորագույն մեքենաները կհամալրվեն կողային հայելիներին փոխարինող պրոյեկտորներով