Չինաստանը 372-րդ օդերևութաբանական արբանյակն է արձակել ուղեծիր (լուսանկարներ)

12:51 • 03.06.21

Չինաստանը բարեհաջող ուղեծիր է արձակել նոր՝ Fengyun-4B (FY-4B) օդերևութաբանական արբանյակը՝ օգտագործելով Long March-3B հրթիռակիրը: Այս մասին գրում է «Սինհուա» գործակալությունը՝ նշելով, որ արձակված արբանյակն արդեն 372-րդն է:

Արձակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 3-ին, Պեկինի ժամանակով՝ 00:17-ին, երկրի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի Սիչանգ կոսմոդրոմից:

Հիշեցնենք՝ Fengyun-4B (FY-4B) օդերևութաբանական արբանյակների «նոր սերունդ» է: Այն նախատեսվում է օգտագործել օդերևութաբանական հետազոտությունների, եղանակի կանխատեսման և բնական աղետներից զգուշանալու համար:

Արբանյակը և հրթիռակիրը մշակվել են Շանհայի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի և Չինաստանի հրթիռների հետազոտման ինստիտուտի կողմից: Երկու հաստատություններն էլ Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիայի կորպորացիայի (CASC) մաս են կազմում:

No description available.No description available.No description available.

Չինաստանը 372-րդ օդերևութաբանական արբանյակն է արձակել ուղեծիր (լուսանկարներ)