Մոտ 1 մլրդ դոլար. ՆԱՍԱ-ն պատրաստվում է 2 առաքելություն ուղարկել Երկրի ամենամոտ «հարևանի» ուսումնասիրման համար
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) 2028-2030թթ. երկու տիեզերական առաքելություն կիրագործի Երկրի ամենամոտ «հարևանի»` Վեներայի ուսումնասիրման համար:
Ինչպես նշվում է գործակալության կայքում, խոսքը DAVINCI+ և VERITAS առաքելությունների մասին է:
Այդ առաքելությունները հնարավորություն կտան գիտնականներին հասկանալու` ինչու է Վեներան այդպիսի «դժոխային» դարձել, եթե Երկրին բնորոշ այդքան հատկանիշներ ունի:
DAVINCI+ առաքելության շրջանակում գիտնականները ծրագրում են ուսումնասիրել Վեներայի մթնոլորտի բաղադրությունը` պարզելու համար` ինչպես է այն ձևավորվել և զարգացել և արդյոք այնտեղ երբևէ օվկիանոս եղել է, թե ոչ:
Մինչդեռ VERITAS առաքելության շրջանակում ՆԱՍԱ-ի աշխատակիցները մտադիր են ստեղծել Վեներայի մակերևույթի քարտեզ, որպեսզի ուսումնասիրեն մոլորակի երկրաբանական պատմությունը և պարզեն` ինչու է Վեներան զարգացել ոչ այնպես, ինչպես Երկիրը:
Վերջին 50 տարում դեպի Վեներա երկու թռիչքի իրագործման համար գործակալությունը կհատկացնի մոտ մեկ միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին գիտնականները Վեներայի վրա հայտնաբերել են կյանքի գոյության նոր նշան. պարզագույն գլիցին ամինաթթու, որը կյանքի սպիտակուցային ձևի համար «շինանյութ» է հանդիսանում:










