Ամստերդամում փողոցները բեռնաթափելու համար կարող են օգտագործվել ինքնակառավարվող ռոբոտ-նավակներ (տեսանյութ)

10:01 • 04.06.21

Ամստերդամի փողոցները մեքենաներից բեռնաթափելու համար առաջարկվել է դիմել ռոբոտ-նավակների օգնությանը: Էլեկտրական նավակներն ինքնակառավարվող և էկոլոգիապես մաքուր այլընտրանք են, հայտնում է The Washington Post-ը:

Նշվում է՝ 4 մետրանոց էլեկտրական նավակի առաջին նմուշն արդեն փորձարկվել է Ամստերդամում: Ռոբոտը համալրված է նարնջագույն պտուտակներով և չորս մղիչներով, որոնք սնուցվում են մարտկոցի միջոցով:

Փոխադրամիջոցը կարող է 1 ժամում մինչև 6 կիլոմետր արագություն զարգացնել և կարող է առանց լիցքավորման աշխատել 12-24 ժամ՝ կախված նավի վրա եղած բեռի ծանրությունից:

Նավակի հեղինակների համաձայն՝ ռոբոտ-նավակներն Ամստերդամում էլեկտրական մեքենաների արժանի մրցակիցները կդառնան, քանի որ քաղաքի 100 կիլոմետրը լցված է ջրային ուղիներով: Բացի այդ, նորարարական փոխադրամիջոցը, որը նախատեսված է ուղևորափոխադրումների համար, կարող է օգնել նվազեցնել ճանապարհային երթևեկության ինտենսիվությունը և մեքենաների արտանետումների քանակը:

Հեղինակներից ևս 2 տարի կպահանջվի ռոբոտ-նավակի վերջնական տարբերակը ստեղծելու համար: Դեռևս անհրաժեշտ է բարելավել ինքնակառավարման տեխնոլոգիան: Բացի այդ, էլեկտրական նավակների շահագործումը սկսելուց առաջ անհրաժեշտ է լուծել բոլոր բյուրոկրատական խնդիրները և թույլտվություններ ստանալ իշխանություններից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Ամստերդամում փողոցները բեռնաթափելու համար կարող են օգտագործվել ինքնակառավարվող ռոբոտ-նավակներ (տեսանյութ)