530 000 դոլար. ներկայացվել է նոր BMW M4 GT3-ը (տեսանյութ)

16:35 • 05.06.21

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը վերջապես ներկայացրել է նոր BMW M4 GT3 մրցարշավային մոդելը, որը փոխարինելու է գալիս 2016-ին ներկայացված և արդեն հնացող M6 GT3-ին:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, տպավորիչ նորույթը համալրված է 3 լ աշխատանքային ծավալով, 590 ձիաուժ հզորությամբ P58 շարժիչով:

Այն արդեն փորձարկվել է և կառաքվի 2022-ին: Մեքենայի մրցարշավյին դեբյուտը կկայանա 2021-ի հունիսի 26-ին:

Ինչ վերաբերում է գնին, ապա M4 GT3-ն արժե 530 000 դոլար: