«Ռուս Իլոն Մասկն արդեն ծնվել է». «Ռոսկոսմոս»-ի ղեկավար
ՌԴ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է, որ «ռուս Իլոն Մասկն արդեն ծնվել է», նշում է gazeta.ru-ն:
«Կարծում եմ` նա արդեն ծնվել է: Կարծում եմ` արդեն դպրոցում է սովորում կամ մանկապարտեզ է հաճախում: Իհարկե, միայն նա չէ: Երկիրն ահռելի է, իհարկե, կհայտնվեն»,-ասել է Ռոգոզինը` պատասխանելով համապատասխան հարցին:
Բացի այդ, նա Մասկի` դեպի Մարս մարդկանց զանգվածային թռիչքներ կազմակերպելու մասին հայտարարություններն ու գաղափարները «անհեթեթություն» և «հեքիաթ» է որակել:
Նրա խոսքով` Մարս կարելի է թռչել միայն «պատուհանի» ժամանակ, որը լինում է երկու տարին մեկ: Դա նշանակում է, որ մարդիկ ինն ամիս դեպի Մարս թռչելուց հետո պետք է ևս երկու տարի սպասեն, որպեսզի բեռներով մյուս հրթիռները տեղ հասնեն:










