Չինաստանը թույլատրել է 3-17 տարեկաններին կորոնավիրուսի դեմ պատվաստել Sinovac-ով

13:41 • 05.06.21

Չինաստանում թույլատրվել է տեղական Sinovac պատվաստանյութի կիրառումը երեխաների և դեռահասների շրջանում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով ընկերության խորհրդի նախագահ Ին Վեյդոնգի հայտարարությանը։

«Չինաստանը հաստատել է Sinovac Biotech պատվաստանյութի արտակարգ օգտագործումը՝ 3-17 տարեկան անձանց համար», - ասել է Վեյդոնգը: Սակայն դեռևս հայտնի չէ, թե պատվաստումները երբ կսկսվեն։ Կլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ պարտվաստանյութը կարող է իմունիտետ առաջացնել 3-17 տարեկանների շրջանում։

Բացի այդ, Sinovac պատվաստանյութը փորձարկվել է նաև 3-րդ ներարկմամբ և հայտնի է դարձել, որ 3-րդ ներարկումից 1 շաբաթ անց հակամարմինների քանակն ավելացել է 10, իսկ կես ամիս անց` 20 անգամ։ Սակայն ընկերությունը դեռևս պիտի մոնիթորինգ անցկացնի՝ նախքան կկարողանան նշել, թե երբ պետք է ստանալ պատվաստանյութի 3-րդ ներարկումը։

Չինաստանը թույլատրել է 3-17 տարեկաններին կորոնավիրուսի դեմ պատվաստել Sinovac-ով