Մալայզիայում բարձր ջերմություն ունեցող մարդկանց կհայտնաբերեն անօդաչուների միջոցով

16:39 • 07.06.21

Մալայզիայի իշխանությունները կորոնավիրուսի կանխարգելման նպատակով անօդաչուներ են օգտագործում բարձր ջերմություն ունեցող մարդկանց հայտնաբերելու համար: Այդ մասին հաղորդել է The Guardian թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նշվում է, որ սքաներ-անօդաչուները, որոնք հանդերձված են ինֆրակարմիր տվիչներով, կարող են մարդկանց ջերմությունը որոշել մինչև 20 մետր բարձրությունից և նախազգուշացնել մարդու մոտ բարձր ջերմության առկայության մասին:

Ավելի վաղ երկրի իշխանությունները անօդաչուների հնարավոր օգտագործման մասին նախազգուշացրել էին COVID-19-ի դեմ միջոցառումների պահպանումն ամենուրեք ապահովելու համար: Ընդամենը Մալայզիայում համավարակի ժամանակ հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման ավելի քան 616,8 հազար դեպք, 3,3 հազարից ավելի հիվանդ մահացել է, ապաքինվել է 526,8 հազար մարդ:

Մալայզիայում բարձր ջերմություն ունեցող մարդկանց կհայտնաբերեն անօդաչուների միջոցով