Չինաստանն ուղեծրային կայան է արձակել իր «Շենչժոու-12» տիեզերանավը, որում 3 տիեզերագնաց կա (լուսանկար, տեսանյութ)

09:52 • 17.06.21

Այսօր գիշերը Չինաստանի Գանսու նահանգի և Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանի սահմանին գտնվող հարթակից Չինաստանն ուղեծրային կայան է արձակել իր «Շենչժոու-12» տիեզերանավը, հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ տիեզերանավի արձակման համար օգտագործվել է CZ-2F հրթիռակիրը: Տիեզերանավում 3 տիեզերագնաց կա:

Ինչպես հայտնել են Չինաստանի մարդատար տիեզերական թռիչքների ծրագրի գրասենյակից, «Շենչժոու 12»-ը հաջողությամբ հասել է մերձերկրային ուղեծիր:

«Ուղեծրային կայանի՝ բնականոն ռեժիմով աշխատելուց հետո, մենք մտադիր ենք զարգացնել միջազգային համագործակցությունը, ընդլայնել և խորացնել փոխանակումները այլ երկրների հետ»,- շեշտել են գերատեսչությունում:

May be an image of 3 people and people standing

 

 

 

 

Չինաստանն ուղեծրային կայան է արձակել իր «Շենչժոու-12» տիեզերանավը, որում 3 տիեզերագնաց կա (լուսանկար, տեսանյութ)