Moderna-ն կմեծացնի իր պատվաստանյութի արդյունավետությունը

14:27 • 23.06.21

Moderna-ի նախագահ Սթիվեն Հոգեն հարցազրույց է տվել Associated Press-ին, որում պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բարելավման պլանների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ընկերությունը պատրաստուկի արդյունավետությունը կմեծացնի այս տարվա չորրորդ եռամսյակում:

Հոգեն նշել է, որ Moderna-ի պատվաստանյութի առաջին տարբերակը պատրաստել են հինգ ամսում, ընդ որում՝ անցկացվել են բազմաթիվ կլինիկական փորձարկումներ: COVID-19-ի նոր շտամերի դեմ պատրաստուկի մշակման ժամկետի մասին հարցին նա պարզաբանել է, որ այժմ հարկավոր չի լինի, որպեսզի ընկերությունը երկարատև թեստեր անցկացնի, ինչը նշանակում է, որ դա կտևի շուրջ երեք ամիս:

Moderna-ի ղեկավարը նաև պատմել է, որ կորպորացիան զբաղվում է գրիպի, ցիտոմեգալովիրուսի և ՄԻԱՎ-վարակի, քաղցկեղի և սրտի հիվանդությունների դեմ պատրաստուկներով:

Հոգեն հայտնել է այն պլանների մասին, որ 10 տարի անց իր ընկերությունը կկենտրոնանա քաղցկեղի, վարակիչ և աուտոիմունային հիվանդությունների դեմ պայքարի վրա: Այժմ ընկերությունը սպասում է դեռահասների շրջանում իր պատրաստուկի կիրառմանը հավանություն տալուն:

 

Moderna-ն կմեծացնի իր պատվաստանյութի արդյունավետությունը