Սի Ծինփինը տեսակապով զրուցել է «Տյանգուն» ուղեծրակայանի տիեզերագնացների հետ (տեսանյութ)

14:57 • 23.06.21

ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինփինը տեսակապով զրուցել է չինական «Տյանգուն» ուղեծրակայանի բազային մոդուլում գտնվող երեք տիեզերագնացների հետ և նրանց հաջողություն մաղթել նրանց հանձնարարված կարևոր խնդրի կատարման գործում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ղեկավարը նրանց հարցուփորձ է արել ինքնազգացողության մասին, ողջույն հաղորդել երկրի ղեկավարության, կուսակցության, Կենտրոնական ռազմական խորհրդի, ինչպես նաև Չինաստանի ժողովրդի անունից:

Սի Ծինփինն ընդծել է, որ ամբողջ երկիրը համակ ուշադրությամբ հետևում է կայանի աշխատանքին, որի կառուցումը կարևոր ներդրում է Չինաստանի տիեզերագնացության զարգացման և տիեզերական տարածության հետազոտության բնագավառում:

Երեք չինացի տիեզերագնացները կառուցվող ուղեծրակայանի բազային մոդուլ են հասել հունիսի 17-ին՝ «Շենչժոու-12» տիեզերանավով: Սա առաջին տիեզերական առաքելությունն է դեպի կառուցվող ուղեծրակայան: Այստեղ ժամանած տիեզերագնացների խնդիրը լինելու է սարքավորման հավաքումը և միացումը, որը մոդուլ է հասցվել բեռնանավերով: Կայանի շինարարությունն ավարտելու համար կպահանջվի 11 արձակում և կտևի մեկ տարուց փոքր-ինչ ավելի:

Պլանավորվում է, որ ուղեծիր դուրս կբերվեն երկու լաբորատոր մոդուլ, որոնք կցված կլինեն բազայինին, կարձակվեն չորս բեռնատար և  չորս օդաչուավոր նավեր: Դրա շինարարությունն ավարտվելուց հետո կայանի ընդհանուր քաշը կկազմի շուրջ 100 տոննա: Այն մի քանի անգամ փոքր Է Միջազգային տիեզերակայանից և կարող է մշտական հիման վրա ընդունել անձնակազմի երեք անդամի:

Սի Ծինփինը տեսակապով զրուցել է «Տյանգուն» ուղեծրակայանի տիեզերագնացների հետ (տեսանյութ)