Նախքան շնորհանդեսը գաղտնազերծվել է iPhone 13 շարքի բոլոր մոդելների դիզայնը (լուսանկարներ)

22:19 • 24.06.21

Ամերիկյան Apple ընկերության նոր սերնդի սմարթֆոնների մասին հերթական տեղեկությունն է արտահոսել համացանց՝ բացահայտելով սպասվող նորույթների չափսերն ու հետևի վահանակի դիզայնը: iPhone 13-ի լուսանկարները ներկայացրել է GSMArena-ն:

Ապագա սմարթֆոնների ճշգրիտ մակետները հայտնվել են սմարթֆոնների համար աքսեսուարներ արտադրողների տրամադրության տակ: Հետևի վահանակի տեսքը հաստատում է նախորդ աղբյուրների ենթադրությունները. iPhone 13-ի արտաքինը նման կլինի 12 շարքի մոդելների դիզայնին:

Նոր սերնդի շարքում 4 մոդել կընդգրկվի, ինչպես նաև ոչ այնքան հայտնի mini-ն: Բոլոր սմարթֆոնները կներկայանան փոքր-ինչ հաստ տեսքով՝ մեծացված մարտկոցի պատճառով:  

iPhone 13 շարքի մոդելները պաշտոնապես կներկայացվեն 2021 թվականի սեպտեմբերին, իսկ շուկայում դրանք կհայտնվեն հոկտեմբերին: Փորձագետները ենթադրում են, որ նորույթների գները կմնան նույն մակարդակում:

Նախքան շնորհանդեսը գաղտնազերծվել է iPhone 13 շարքի բոլոր մոդելների դիզայնը (լուսանկարներ)