Ռուս գիտնականները հակակորոնավիրուսային պատվաստանյութ են մշակում՝ մաստակի տեսքով
Ռուսաստանում «Քովիդ-19»-ի դեմ նոր պատվաստանյութ է մշակվում մաստակի տեսքով: Այս մասին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար, պատվաստանյութի մշակող, բուժծառայության գնդապետ Սերգեյ Բորիսևիչը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութի մշակման աշխատանքներն ընդանում են ըստ ժամանակացույցի: Բորիսևիչը չի բացառել, որ այն քաղաքացիական շրջանառության մեջ կդրվի, սակայն դա կախված կլինի դեղամիջոցի որակից:
Նշենք, որ Ռուսաստանում ներկա պահին տեղական արտադրության երեք հակակորոնավիրուսային պատվաստանյութ է կիրառվում՝ «Սպուտնիկ V», «ԷպիՎակԿորոնա» և «ԿովիՎակ»:










