Միջին հզորության շարժիչ և հատուկ անվտանգության համակարգ. ամերիկացի թյուներները «Ֆորսաժի» նոր մասում նկարահանված Dodge Charger-ը հարմարեցրել են ճանապարհային երթևեկությանը (լուսանկարներ)
Ամերիկյան SpeedKore թյունինգային ընկերությունը, որը հայտնի է դասական ամերիկյան մեքենաների կտրուկ ձևափոխումներով, կինոյի մոգությունը տեղափոխել է ընդհանուր օգտագործման ճանապարհներ:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, թյուներներն իրենց վերջին աշխատանքն անվանել են Hellacious, որը թարգմանաբար նշանակում է «դժոխային»: Մեքենան, թեև արտաքինից նման է 1968 թվականի արտադրության Dodge Charger մոդելին, ինչպես և ընկերության այլ ռետրոմեքենաներ, կառուցված է անվտանգության համակարգով հատուկ շասսիի հիման վրա:
Hellacious-ի շարժիչը տեղակայված է անմիջապես նստատեղերի հետնամասում: Խոսքը 6.2 լիտր աշխատնաքային ծավալով V8 Hellcat-ի մասին է, որի հզորությունը կազմում է 717 ձիաուժ: Շարժիչն աշխատում է մեխանիկական փոխանցման տուփի համադրությամբ, որը փոխառվել է Lamborghini Gallardo-ից: Արգելակման համար պատասխանատու են Brembo մեխանիզմները, իսկ դրիֆթի համար կա ձեռքի հիդրավլիկ արգելակ:
Կուպեն արտաքինից կրկնօրինակում է «Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասում Դոմինիկ Տորետտոյի վարած մեքենան:















