Aston Martin-ը A3 ռոդսթերի 100-րդ տարեդարձի կապակցությամբ ներկայացրել է դրա ժամանակակից տարբերակը (լուսանկարներ)
Բրիտանական Aston Martin մեքենաշինական ընկերությունը նշում է A3 ռոդսթերի 100-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ երեք օրինակով ժամանակակից Vantage A3 ռոդսթեր է թողարկել:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթի մշակմամբ զբաղվել է Aston Martin-ի Q ստորաբաժանումը: Դրա գնի վերաբերյալ տեղեկություն չկա. հավանաբար բոլոր Vantage A3 մոդելները նախապես պատվիրված են հավաքորդների կողմից:
Օրիգինալ Aston Martin A3-ը համալրված էր 1,5 լ աշխատանքային ծավալով շարժիչով, որը զարգացնում էր առավելագույնը 136 կմ/ժ արագություն: Մինչդեռ նորույթն ունի 4լ աշխատանքային ծավալով, 510 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ:![]()
![]()
![]()
![]()
![]()










