Շուշիում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական խոշոր սադրանք է, որի վերաբերյալ ցանկացած նորմալ իշխանություն պետք է հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտեր. Աբրահամյան

17:07 • 20.08.21

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի էջում գրել է․ «Արցախից բռնազավթված Շուշի քաղաքում կամ այլ բնակավայրերում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական խոշոր սադրանք է, որի վերաբերյալ ցանկացած նորմալ իշխանություն պետք է հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտեր։

Սակայն սրանց տգետների իշխանությունն ի սկզբանե Շուշին որպես «դժգույն և դժբախտ քաղաք» հայտարարեց ու թեման հենց սկզբից փակեց։

Հասկանալի է, որ նման պարագայում գործադրվելիք դիվանագիտական ջանքերի մասին իմաստ չկա էլ երկար գրել»։