Բարսելոնայում Շակիրայի վրա վարազներ են հարձակվել՝ «գողանալով» աստղի պայուսակն ու բջջայինը (լուսանկարներ)

17:12 • 30.09.21

Կոլումբիացի երգչուհի Շակիրայի վրա հարձակվել է երկու վայրի խոզ. աստղը չի տուժել, հայտնում է The Sun-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի այգիներից մեկում: Երգչուհու հետ է եղել ութամյա որդին՝ Միլանը:

Instagram-ում Շակիրան հետևորդներին պատմել է, որ վարազներն իր պայուսակն ու հեռախոսը տարել են անտառ, բայց նրան հաջողվել է գտնել դրանք: Երգչուհին ցույց է տվել ճղճղված պայուսակը:

«Տեսեք, թե ինչ օրն են պայուսակս գցել այգում ինձ վրա հարձակված երկու վայրի խոզերը: Նրանք իմ պայուսակը, բջջային հեռախոսս մեջը, տանում էին անտառ: Նրանք ոչնչացրել էին ամեն ինչ»,-ասել է երգչուհին:

Ապա նա դիմել է որդուն. «Միլան, ասա ճշմարտությունը, ասա՝ ինչպես  մայրիկը կանգնեց ընդդեմ վարազների»:

 

A still from Shakira's Instagram video which revealed her ordealHer battered bag after the wild boars tried to make off with it