Լիտվայում բժիշկները տղամարդու ստամոքսից հանել են ավելի քան 1 կգ քաշով տարբեր մետաղական իրեր, այդ թվում՝ 10 սմ երկարության մեխեր
Լիտվայում բժիշկներն ավելի քան երեք ժամ վիրահատել են մի տղամարդու, որը մեկ ամսում ավելի քան մեկ կիլոգրամ քաշով տարբեր մետաղական իրեր է կուլ տվել:
Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդը դիմել է Կլայպեդայի համալսարական հիվանդանոց՝ բողոքելով որովայնի հատվածում սաստիկ ցավերից, բայց միևնույն ժամանակ չասելով, որ վերջին երեսուն օրում մետաղական իրեր է կուլ տվել:
Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդու ստամոքսը լի է մետաղական իրերով, այդ թվում՝ տասը սանտիմետր երկարությամբ մեխերով, պտուտակներով և շեղբերով:
«Մենք երբեք նման բան չենք տեսել», - լրագրողներին ասել է Կլայպեդայի հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Ալգիրդաս Սլեպավիչուսը:
Բժիշկներին մտահոգում էր, որ սուր առարկաները կարող են վնասել որովայնը և վտանգել նրա կյանքը, ուստի նրանք հնարավորինս արագ վիրահատվել են հիվանդին: Հատկանշական է, որ վերջինս սկսել էր կուլ տալ մետաղական առարկաները հենց այն ժամանակ, երբ դադարել էր ալկոհոլ օգտագործել: Վիրահատությունից հետո անանուն հիվանդի վիճակը կայուն է, նրան հոգեբանական օգնություն է ցուցաբերվել:










