Sotheby's-ն աճուրդի կհանի Նապոլեոնի կնոջ տիարաները (լուսանկարներ)

21:17 • 28.10.21

Հեղինակավոր Sotheby's աճուրդի տունը վաճառքի կհանի Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի կնոջ՝ Ժոզեֆինայի տիարաները՝ պատրաստված 19-րդ դարում: Ինչպես գրում է Daily Mail-ը, պատմական նմուշներն աճուրդի կհանվեն Ժնևում՝ դեկտեմբերին:

Խոսքը 1808-ին Փարիզում պատրաստված երկու տիարայի մասին է: Դրանք զարդարված են կիսաթանկարժեք քարերով: Տիարաները ստեղծված են նեոդասական դիզայնով, որն իր գագաթնակետին է հասել Բոնապարտի կառավարման տարիներին:

Հայտնի է, որ այս նմուշներն առնվազն 150 տարի պահվել են Մեծ Բրիտանիայում՝ մասնավոր հավաքածուում: Ենթադրվում է, որ դրանցից մեկը կվաճառվի 200 000- 300 000, իսկ մյուսը՝ համապատասխանաբար 100 000-200 000 ֆունտ ստերլինգով:

A gold, cameo and enamel diadem by Jacques-Amboise Oliveras from circa 1808 with five oval hardstone cameos depicting Zeus, Dionysus (probably 18th century), Medusa, Pan and Gaia (probably late 16th century) estimated to sell for £100,000-£200,000A set of rare early 19th-century tiaras which are thought to have once belonged to Napoleon's wife Joséphine de Beauharnais, Empress of France, are set to go on sale at Sotheby's in Geneva. Pictured: A Carnelian, enamel and gold diadem, circa 1808, some glyptics possibly Ancient estimated at £200,000 - £300,000

Sotheby's-ն աճուրդի կհանի Նապոլեոնի կնոջ տիարաները (լուսանկարներ)