Հատկապես Waka Waka-ն. արքայազն Ուիլյամը պատմել է, որ իր 6-ամյա դուստրը «խենթանում» է Շակիրայի երգերի համար

17:25 • 06.12.21

Երգչուհի Շակիրան թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ ուղղված Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի դստերը՝ արքայադուստր Շառլոթին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, բրիտանական գահի ժառանգը բացահայտել է, որ իր վեցամյա դուստրը «խենթանում» է Շակիրայի երգերի հնչյունների ներքո պահելու համար:

Արքայազն Ուիլյամի խոսքով՝ աղջիկն ամենաշատը սիրում է Շակիրայի Waka Waka հիթը՝ փորձելով կրկնօրինակել աստղի կոնքերով շարժումները:

Դրանից հետո Շակիրան Twitter-ում գրել է.«Այնքան ուրախ եմ, որ հավանում ես իմ երաժշտությունը, արքայադուստր Շառլոթ»: