Ճապոնիայի վարչապետը Բայդենին առաջարկել է G7-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Հիրոսիմայում

09:25 • 23.05.22

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է G7-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 1945 թվականին ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունից տուժած Հիրոսիմայում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Kyodo-ին հղումով։

Ինչպես փոխանցում է Kyodo գործակալությունը, այս մասին Կիսիդան ասել է երկուշաբթի՝ մայիսի 23-ին, Տոկիոյում ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների ընթացքում։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահն իր աջակցությունն է հայտնել ճապոնական կառավարության ղեկավարի առաջարկին։

Գործակալության տվյալներով՝ Հիրոսիմայի ընտրությունը պայմանավորված է Ճապոնիայի՝ ընթացիկ իրադարձությունների ֆոնին միջուկային զենքի կիրառման սպառնալիքի առկայությունը մատնանշելու ցանկությամբ։