Դեբետն ընկած 2-ամյա աղջիկը դուրս է գրվել ԲԿ-ից ու տեղափոխվել ՀՕՖ խնամքի կենտրոն
Դեբետ գետից դուրս բերված Արևը դուրս գրվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Այս մասին տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Շնորհակալություն մեր թիմին, բժշկական հերթական հաջողության ու այսքան ջերմության համար»,-ասված է ԲԿ ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ ըստ իրավապահների տվյալների՝ երեխային Դեբեդ գետն էր նետել մայրը։











