Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության տեմպերը կարագացվեն. Կադիրովը հանդիպել է Շոյգուի հետ

14:09 • 03.06.22

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո ասել է, որ սահմանվել են նոր միջոցներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության արդյունավետությունը և կարագացնեն այն։

«Հինգշաբթի Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում շատ արդյունավետ հանդիպում ունեցա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Սերգեյ Կուժուգետովիչը սահմանել է նոր առաջադրանքներ, որոնք ենթադրում են հետագա մարտավարության կատարելագործում։ Ձեռնարկված միջոցառումները հնարավորություն կտան էապես բարձրացնել հարձակողական մանևրների արդյունավետությունը, ինչը կնպաստի հատուկ գործողության ավելի արագ տեմպերով անցկացմանը»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։։