Կառավարական առանձնատների մոտից տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 50 քաղաքացու (լրացվող)
23:00
Տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք:
Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է:
22։30
Տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են:
22։20
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:
Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Բոլորը գտնվում են հետազոտման փուլում:










