Կառավարական առանձնատների մոտից «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 15 տուժած (թարմացվող)

21:33 • 03.06.22

21։55 «Հերացի» հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների թիվը հասավ 15-ի։

21:20 «Հերացի» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 10 քաղաքացի: Նրանցից 7-ը ոստիկանության ծառայողներ են, երեքը՝ քաղաքացիական անձինք։

Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: