Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանին քննադատել է «կայսերական ախորժակի» համար

10:07 • 15.06.22

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության պաշտոնական թվիթերյան էջում հայտնվել է նրա ղեկավար Լլոյդ Օսթինի մեջբերումը.«Ռուսական ներխուժումը օրինակ է այն բանի, թե ինչ է տեղի ունենում, երբ խոշոր տերությունները որոշում են, որ իրենց կայսերական ախորժակները ավելի կարևոր են, քան իրենց խաղաղ հարևանների իրավունքները»:

«Ռուսական ներխուժումն այն է, ինչ տեղի է ունենում, երբ ճնշողները խախտում են մեզ բոլորիս պաշտպանող կանոնները: Եվ դա քաոսի և իրարանցման հնարավոր աշխարհի նախադիտումն է, որում մեզանից ոչ ոք չէր ցանկանա ապրել», - հավելել է Պենտագոնի ղեկավարը: