Թրամփին կլանել են սեքսը, փողն ու իշխանությունը. հատված Բուշ կրտսերի և ռուս պրանկերների զրույցից
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որին զանգահարել են ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով), նրանց հետ զրույցում պատասխանել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կապի մասին հարցին։
Զրույցից մի հատված հրապարակվել է պրանկերների Telegram ալիքում։
«Ես չգիտեմ, թե ինչպիսի հարաբերություններ ունի նա (Թրամփը) Պուտինի հետ», - խոստովանել է Բուշ կրտսերը:
Նա նաև կասկած է հայտնել այն առնչությամբ, որ Թրամփը կարող է դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահը։ Բուշ կրտսերի խոսքով՝ ամերիկացի քաղաքական գործչին «կլանել են սեքսը, փողն ու իշխանությունը»։
«Այս պայմաններում դժվար է ապրել դրական կյանքով, քանի որ երբեք չի բավականացնում սեքսը, երբեք չի լինում բավականաչափ ուժ, և երբեք չի լինում բավարար գումար»,- ասել է նախկին նախագահը։
Ջորջ Բուշ կրտսերը Միացյալ Նահանգների 43-րդ նախագահն է։ Նա պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2001-2009 թվականներին։










