Բելառուսական պատվիրակությունը ռազմական ինքնաթիռով ժամանել է Երևան
Բելառուսի պատվիրակությունը Երևան է ժամանել, որտեղ էլ նոյեմբերի 23–ին կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը, հայտնում է Sputnik Բելառուսը։
Պատվիրակությունը, որի կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն ու արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, Երևան է ժամանել Իլ-76ՄԴ ռազմական ինքնաթիռով։
«Մենք պետք է վերցնենք, ընդլայնենք այն դրականը, որ ստեղծվել է և հաջորդ տարի մաքուր խղճով նախագահությունը փոխանցենք մյուս երկրին», – հայտարարել է Բելառուսի ԱԽ պետքարտուղարը։










